Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ». Արեն Մկրտչյան

125
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 03:06
«Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ». Արեն Մկրտչյան

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ՝ առանձնատներից։

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)»,- գրել է նա։

Աղբյուրը`   Արեն Մկրտչյան