Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

ԱՆ-ը հորդորում է աղետի գոտում չօգտագործել ջուրը, եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն

110
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 01:48
ԱՆ-ը հորդորում է աղետի գոտում չօգտագործել ջուրը, եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն

Աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում ենք վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում՝ եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

՛՛Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։