Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյա՛ն, քննարկելու թեմա ունենք մենք միասին». Բագրատ Սրբազան

111
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 20:24
«Նիկոլ Փաշինյա՛ն, քննարկելու թեմա ունենք մենք միասին». Բագրատ Սրբազան

«Մենք շատ կարևոր հանգրվանի ենք հասել և շարունակելու ենք մեր հանդուրժողականության օրակարգը: Մեր արժանապատվության օրակարգը վերաբերում է նաև այս տղաներին՝ ոստիկաններին, որ հիմա ծառայության մեջ են: Մենք, ես անձնապես, հոգնել ենք այսպես ապրելուց: Հասել ենք այստեղ՝ հրավիրելու Կառավարության ղեկավարին՝ կամ գալու, կամ ներս հրավիրելու: Ես դիմում եմ ուղիղ կերպով: Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած՝ բաց հանդիպելու և քննարկելու թեմա ունենք մենք միասին: Ես չեմ եկել քո տան վրա, ես քեզնից պահանջում եմ անցնցում հեռանալ»,- վարչապետի կեցվայրի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը: