Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց». Արսեն Բաբայան

139
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 21:18
«Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց». Արսեն Բաբայան

«Դատարանը (Դ. Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ՝ նա կասկածվում է փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան