Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

ՀՀ ՊՆ-ն հերքում է

147
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 20:54
ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը, որն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները»։