Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու». Սուրեն Սուրենյանց

150
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 17:48
«Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փողոցի լուծումները կոշտ են լինում
Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերը ե՞րբ դարձան «խարդախ» ու կալանավորվեցին: Ճիշտ այն օրը, երբ համարձակվեցին հանդիպել Բագրատ Սրբազանի հետ:
Փաշինյանն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ նրան թվում է՝ հանրահավաքի մարդկանց «բերում» են ու կալանավորում է «բերողներին»:
Մինչդեռ, Կիրանցի այսօրվա հանդիպումը նրան պետք է սթափեցներ. մարդիկ համատարած մերժում են նրան, հորդորում են հեռանալ՝ չվախենալով անգամ Փաշինյանին ուղեկցող անվտանգության և ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներից:
Փաշինյանը դեռ կարող է, ի վիճակի է քաղաքական որոշում կայացնել: Բայց այդ որոշումը չի կարող չհեռանալու կամ իր քաղաքականությունը չվերնայելու մասին լինել՝ ինչպես երեկվա ուղերձում:
Այդ ուղերձից հետո եղավ Կիրանցի այսօրվա մերժումը:
Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները կոշտ են լինում»: