Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը»․ Վահագն Ալեքսանյան

156
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 16:36
«Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր էջում գրում է․ «Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։
Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։
Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար»։