Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Հայաստանին վերադարձված 14,5 հազար հեկտարը մնալու է Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

200
Կիրակի, 26 մայիսի, 2024 թ., 02:06
«Հայաստանին վերադարձված 14,5 հազար հեկտարը մնալու է Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը հաստատել է , որ Վ․ Մովսիսյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանին վերադարձված 14,5 հազար հեկտարը մնալու է Ադրբեջանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի բնակիչների հետ։ Ոսկեպարի մշակույթի տանը կայացած հանդիպման մասնակիցներն ասացին, որ այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է Հայաստանի մետաղյա մակետը, նաև՝ Հայաստանի քարտեզը, որն անընդհատ շուռումուռ է տվել։ Նիկոլ Փաշինյանը սահմանագոտու բնակչների համար «նվեր է մատուցել»՝ ասելով, որ սահմանամերձ գյուղերում պետական ֆինանսական աջակցությամբ տուն կառուցելու համար առավելագույն գումարը 16 միլիոնից դարձել է 21 միլիոն դրամ։ Նրան հարց է տրվել անկլավների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անկլավների խնդրին կանդրադառնան սահմանազատման գործընթացի ավարտից հետո։ Հարց է տրվել Վլադմիր Մովսիսյանի ղեկավարած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանների ճշգրտման հայկական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում 1986 թվականին Հայաստանին վերադարձված 14,5 հազար հեկտար հողերի մասին։ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը կատարվում է 1975 թվականի քարտեզով, որը, նրա խոսքերով՝ ավելի նպաստավոր է Հայաստանի համար, որ Մովսիսյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքի արդյունքները չեն հաստատվել պետական մակարդակով։
Ոսկեպարցիները այդ պատասխանից հասկացել են, որ այդ 14,5 հազար հեկտար հողերը Հայաստանին չեն վերադարձվելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան