Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Վարույթները մեկնարկեցին, երբ համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը»․ Գեղամ Ստեփանյան

125
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 15:24
«Վարույթները մեկնարկեցին, երբ համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը»․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է:
Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:
Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»։

Աղբյուրը`   Գեղամ Ստեփանյան