Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու». Վահե Հովհաննիսյան

155
Շաբաթ, 25 մայիսի, 2024 թ., 19:42
«Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ՄԵԿ հոգին կարողանում է.
1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել,
2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել,
3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել,
4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել,
5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է,
6. Պատերազմ հայտարարել սփյուռքին,
7. Հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը,
8. Պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն,
Ուրեմն նրա դիմաց 0-ներ են։ Քանի միլիոն զրո ուզում է լինել՝ 0+0+0+0+....... միևնույն է զրո է։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե՞ մեզ այդպես են ներշնչել։
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ։ Դրա համար ընդամենը պետք է գնալ խաղաղ հանրահավաքի։ Պարզ մոտիվացիայով՝ մարդ զգալու, մարդ լինելու համար։ Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն, օրվա կեսը մի´ եղեք մարդ, մյուս կեսը՝ «մեծարգոյի» տակ ճկվող, մի´ եղեք զրո։
Ինչի՞ համար ենք պայքարում. որ դուրս գանք այս մղձավանջից, որ մարդկային դեմքով երկրում ապրենք, որ Ալիևը երբ ուզի՝ չծաղրի մեզ։ Նա այդ մեկ հոգուն չի ծաղրում, մեզ բոլորիս է ծաղրում։ էդ մեկ հոգու պրոբլեմը չէ, դա մեր վիրավորվելու պրոբլեմն է։ Ուզո՞ւմ ենք դուրս գալ 6-ամյա ստի դժոխքից ու նորմալ, ժամանակակից երկիր կառուցել։
Իսկ երեկվա ելույթն ունենում էր մի մարդ, ով «Արցախը Հայաստան է և՝ վերջ» գոռալով ու 26 տարվա բանակցությունները խափանելով, բերեց պատերազմ, ու հիմա խոսում է խաղաղությունից (մե՛նք ենք թույլ տալիս), նա, ով մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունը, խոսում է մարդկային կյանքերի ու խաղաղության մասին։ Ամենաիրական բանը, որ կար մեր կյանքում մինչև նրա հայտնվելը, հայկական Արցախն էր, իսկ նա հիմա խոսում է իրական և պատմական հայրենիքներից։
Դադարեցնել է պետք ստախոս աշակերտի լիրիկական շարադրություներով կառավարումը։ Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք»։