Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն». Փաշինյան

146
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 22:18
«Այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն». Փաշինյան

«Այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը»,- իր ուղերձում մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը: