Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Վրաստանի վարչապետը պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են»․ Սուրենյանց

151
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 16:24
«Վրաստանի վարչապետը պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։
Եթե այս հայտարարությունը փաստական հենք ունի, ապա միանգամայն ամբողջական է դարձնում արևմտյան այսօրվա նեոլիբերալ շահախմբերի բնութագիրը:
Ֆիցոն ԵՄ-ում «դիսիդենտի» կարգավիճակ ունի, այլ խոսքով՝ եվրոսկեպտիկ է ու եթե հավատանք Վրաստանի վարչապետին, թիրախավորել է հենց այդ պատճառով:
Այս լուրն, անշուշտ, փոխլրացրեք Միջազգային քրեական դատարանի դատախազի սկանդալային բացահայտմամբ, թե ԱՄՆ իշխանության շրջանակներից իրեն սպառնացել են՝ Նեթանյահուի ձերբակալության օրդերին հասնելու մտադրության համար:
Հիշենք նաև, որ Փաշինյանը նախօրեին Եկեղեցուն պատերազմ հայտարարեց ու սեփական «տեսլիքում» իրեն Պապ թագավոր երևակայեց՝ Երևանում ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալին հանդիպելուց հետո:
Միանգամայն լեգիտիմ կասկած կարող է առաջանալ, որ մեր այսօրվա ողբերգության պատճառը Փաշինյանի արկածախնդրության և արևմտյան շահախմբերի շանտաժի համադրությունն է»: