Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«10 րոպե է պետք այստեղ հասնելու համար»․ Նիկոլյանը հանդիպման տարբերակ է առաջարկում Բագրատ Սրբազանին

133
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 11:00
«10 րոպե է պետք այստեղ հասնելու համար»․ Նիկոլյանը հանդիպման տարբերակ է առաջարկում Բագրատ Սրբազանին

«Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 23–ից հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ցանկանում է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ և առաջարկում է նրան օդանավակայան գնալ։ Այս մասին նա ասել է «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում։ Նիկոլյանը նշել է՝ լսել է Տավուշի թեմի առաջնորդի հրապարակային հորդորը՝ դադարեցնել հացադուլը, ինչպես նաև նրա ցանկությունը՝ գալ և տեսակցել։ Զարմանում է, թե ինչո՞ւ Սրբազանը մինչև հիմա չի եկել ու չի հանդիպել իրեն։
«Ես լսել եմ իր հորդորը, իր սիրուն խոսքերը (հացադուլը դադարեցնելու մասին,–խմբ.), բայց ես զարմանում եմ. 10 րոպե է պետք այստեղ հասնելու համար։ Բագրատ Սրբազա՛ն, եթե գումար էլ չունես, ես էդ գումարը կվճարեմ, մի տոմս կառնեմ քեզ համար, մի ուղղություն՝ Թբիլիսի, կգաս, ես քեզ կհյուրասիրեմ, կնստենք, կխոսենք, չես թռչի, հետ կգնաս քաղաք»։
Նիկոլյանն ասել է, որ տարբեր ուղղություններով գնացող հազարավոր ուղևորներ են օրական մոտենում իրեն, և դա ուժ է տալիս իրեն։