Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

Բագրատ Սրբազանը պարտիզանություն է անում․ «Հրապարակ»

129
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 09:00
Բագրատ Սրբազանը պարտիզանություն է անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պարտիզանություն է անում եւ բոլորից գաղտնի է պահում առաջիկա ծրագրերը։ Խոսքը մայիսի 26-ի հանրահավաքի մասին է։ Սրբազանն առայժմ փակագծեր չի բացում՝ ասելով, որ միայն հանրահավաքի ժամանակ պարզ կդառնա, թե ով է շարժման վարչապետի թեկնածուն, եւ ինչ գործողություններ են նախատեսված առաջիկայում, ինչպես են հասնելու իշխանությունների հեռացմանը։ Նա անգամ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատում է շատ չքննարկել անելիքները։ Եվ այն մի քանի հոգուն, ովքեր տեղյակ են մանրամասներին, հանձնարարված է չգաղտնազերծել ծրագիրը։

Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ գործիչներ անգամ գրավոր առաջարկներ եւ ելույթի թեզեր են ներկայացրել սրբազանին, բայց ոչ ոք չգիտի, թե դրանցից որից կօգտվի նա եւ ինչ ելույթ կունենա, ի վերջո։ Ասում են՝ ամեն ինչ կախված է հավաքվածների քանակից եւ տրամադրություններից»։