Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Սովետի ժամանակվա անեկդոտը հիշեցի»․ Արթուր Սաքունց

141
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 02:18
«Սովետի ժամանակվա անեկդոտը հիշեցի»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովետի ժամանակվա անեկդոտը հիշեցի
Բրեժնևն ու Ռեյգանը բանավիճում են, թե ո՞ր պետությունն է ավելի ազատ, որտեղ կարող են մարդիկ իրենց կարծիքն ազատ արտահայտել:
Դե Ռեյգանն ասում է՝ ԱՄՆ-ում ամեն ոք կարող է գալ Սպիտակ տան մոտ ու ցուցապաստառը ձեռքին ինչ ասես ասի ԱՄՆ-ի նախագահի հասցեին:
Բրեժնևն էլ, թե՝ դե սովետում էլ ամեն ոք կարող է գալ Կարմիր հրապարակում ցուցապաստառներով կանգնել ու ինչ ասես ասի ԱՄՆ-ի նախագահի հասցեին:
Հիմա էլ Ռուսաստանում, որտեղ թեկուզ մեկ հոգի փորձի դուրս գա՝ անգամ մաքուր թուղթը ձեռքին, կբռնեն կտանեն ոստիկանություն, որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Հայաստան, որոշել են փրկել մեզ:
Իյաա, իրո՞ք»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց