Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում

165
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 20:18
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում

Ինչպես հայտնել ենք, ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել:
Այս կապակցությամբ «Մեդիահաբ»-ը գրում է. «Ափսոսանքով ենք ֆիքսում, որ սույն տիկնոջ նմաններն այսօր ԱԺ-ում են, բայց ավելին չենք գրում և առավել ևս չենք գնահատում նրա անցած ուղին։
Ժամանակը ցույց կտա թե՛ իր վաստակը, թե՛ իր անցածը, թե՛ իր հաջողությունները, եթե այդպիսիք լինեն ՔՊ ցուցակում հայտնվելու և Փաշինյանին անվերջ հաճոյանալու կոնտեքստից զատ:
Փոխարենը մեր ընթերցողներին սիրով ներկայացնենք մի տեսանյութ, որը հրապարակվել է այս տարվա ապրիլին սոցիալական հարթակում, այսինքն՝ Լիլիթ Մինասյանի թույլտվությամբ, որը բավարար է ենթադրելու համար, որ օր ծերության, երբ նա լինի թոշակի, իրեն գուցեև հիշեն, բայց դժվար՝ որպես պատգամավոր»: