Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Երբևէ իշխանության եղածները բոլորը նույնն են». Իշխան Գևորգյան

131
Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 01:18
«Երբևէ իշխանության եղածները բոլորը նույնն են». Իշխան Գևորգյան

«Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Մոտ հոկտեմբերի 10-ն է 2020 թվի: Իմ կողմից անվանած Ուլասարում ենք (դիրքի անբարենապաստության համար եմ տենց անվանել):
Մենք այդ օրերին փորում ենք 2-րդ գիծ Քարվաճառում:
Որովհետև ինչ որ մեկի տունն էր կառուցվել այդ գծի փոխարեն...
Մենք չունեինք բռոննիկ ու կասկա...
Հենց այստեղ էլ հետո ռմբակոծությունից զոհ ու վիրավոր ունեցանք:
Հիմա իմ ու իմ ընկերների ատելությունը բոլոր երբևէ իշխանության եղածների նկատմամբ նաև այստեղից է գալիս:
Դրանք բոլորը պատասխանատու ու մեղավոր են մեր ընկերների կյանքերի համար...
Նրանց բացթողումների դիմաց սովորական, իշխանության չեղած հայերը վճարել են կյանքով ու առողջությամբ:
Նրանք մսխել են մեր անկախությունը...
Հիմա էլ սրանք են շարունակում նույնը...
Ջերմուկում 2022 թվին բորդյուր էին փոխում, մենք էլ վերևը բահով դիրք էինք փորում...
Կա հասարակության մի լաաաաաաաայն զանգված, որոնց համար երբևէ իշխանության եղածները բոլորը նույնն են:
Ես էդ զանգվածից եմ, ու չեմ էլ ուզում մտնել ձեր հետ «ով էր պիղծերից ամենապիղծը» քննարկման մեջ:
#եսհաշտչեմ բոլոր երբևէ իշխանության մաս կազմածների հետ...»:

Աղբյուրը`   Իշխան Գևորգյան