Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Հրաժարական եմ ներկայացնում». Դավիթ Մինասյան

122
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 10:00
«Հրաժարական եմ ներկայացնում». Դավիթ Մինասյան

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:
Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»:

Աղբյուրը`   Դավիթ Մինասյան