Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն. «Հրապարակ»

111
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 09:30
Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել. մարզպետարանից եկած աշխատակիցները մի խումբ կիրանցիների հետ մի քանի ժամ քննարկել են փոխհատուցման հարցերը: Խոսքն առաջնահերթ այն կիրանցիների մասին է, որոնք տուն են կորցնում սահմանազատման հետևանքով, նաև այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին:
Ըստ տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այս անձանց՝ նոր տներ կառուցել և արդեն սկսել են գյուղի «սովխոզ» թաղամասում շինաշխատանքները: Թե ինչպես են հասցնելու մեկ ամսում տուն կառուցել, դժվար է ասել: Բանն այն է, որ Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել՝ մինչև հունիսի 24-ը պետք է ազատեն իրենց տները: Այսինքն, հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում»:

Մանրամասները՝ թերթի համարում: