Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.

Բագրատ Սրբազանը հանդես է եկել տեսաուղերձով

237
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 16:48
Բագրատ Սրբազանը հանդես է եկել տեսաուղերձով

Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված արձանագրության, Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների վերաբերյալ․ «Այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան իրավական և օրենսդրական դաշտում բազմաթիվ մասնագետների կողմից տրված հիմնավորումները, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը և միևնույն ժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները։ Անհրաժեշտություն է դարձել ուղղակի վերացնել պատճառները, պատճառը մեկն է և այն Երևանում է։ Հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ, բոլորիս ջանքերով, հեռացնելու այս իշխանությանը՝ իր ամբողջ ապօրինություններով հանդերձ և նոր կյանք հաստատել մեր երկրում»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը հանդես է եկել տեսաուղերձով