Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան

226
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 17:30
«Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր բոլոր հնարավոր միջոցներով սրանք լուրեր են տարածում, թե Կիրանցում հաջողվել է 25 հեկտար տարածք վերադարձնել: Իրականում պարզվում է, որ նիկոլական քարոզչության հերթական ստի դոզան է:
25 հեկտար հողատարածքները գյուղին վերադարձնելու հետ կապված Կիրանցի գյուղացիները ասել են, որ դրանք ըստ էության հայկական վերահսկողության տակ գտնվող հողատարածքներ են և դեռ խորհրդային տարիներից եղել են հայկական վարելահողեր, այժմ այդ տարածքներն, ըստ կիրանցիների, անվտանգության գոտի են՝ ականապատված, այդ պատճառով էլ չեն մշակվել, բայց գտնվում են հայկական վերահսկողության տակ»։