Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.

«Կիրանցից ասում են՝ եթե այսպես շարունակվի, տունս այրում եմ»․ Գառնիկ Դանիելյան

275
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 12:24
«Կիրանցից ասում են՝ եթե այսպես շարունակվի, տունս այրում եմ»․ Գառնիկ Դանիելյան

«Մարդկանց մոտ անորոշություն ու վրդովմունք է։ Կիրանցից զանգել, ասում են՝ եթե այսպես շարունակվի, տունս այրում եմ։ Ոչ ոք այդ պայմաններում չի ապրելու, Կիրանց գյուղ չի լինելու։ Մի գյուղի հարց չի, հարակից գյուղերի խնդիրն է, արտագաղթ է սկսվելու, մարդ չի մնալու։ Հայաստանի դարպասները հանձնում ենք թշնամուն»,- լրագրողների հետ զրուցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Կառավարության շենքի դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան շարունակվում է։