Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«ՀայաՔվե»-ն՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

110
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 11:24
«ՀայաՔվե»-ն՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժման ռազմավարությանը, ինչպես նաև՝ Շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը Շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր՝ ազգային իշխանություն ձևավորելու՝ Շարժման հռչակած նպատակին»։

Աղբյուրը`   ՀայաՔվե