Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.

«Մայիսի 9-ի միտինգին մասնակցելու համար 3000 դրամ են վճարել». Վահագն Ալեքսանյան

118
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 15:54
«Մայիսի 9-ի միտինգին մասնակցելու համար 3000 դրամ են վճարել». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔԿ-ն պարզել է, որ բարեգործական ճաշարանի շահառուներին մայիսի 9-ին վճարել են 3000-ական դրամ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակի միտինգին։
Ամենախոցելի խավին են թիրախավորել՝ մեր աղքատ տատիկ-պապիկներին։
Խաչագողե՜ր։
Ուրիշ բառ չունեմ ասելու։ Սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ»: