Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.

«Այս իշխանությունները հեռանալու են ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում». Մանուկ Սուքիասյան

175
Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 12:00
«Այս իշխանությունները հեռանալու են ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում». Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ երկիրը կանգնած է գոյաբանական լուրջ խնդիրների առաջ և քաղաքական լուծումներն անխուսափելի են. «Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ցանկացած իշխանություն ենթակա է փոփոխման, այս իշխանությունները հեռանալու են շատ ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում»,- ասաց նա: Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց, որ բոլոր իշխանությունները ենթակա են փոփոխման՝ ժողովրդավարական, ազատ, արդար ընտրությունների միջոցով: