«Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը, իսկ մեկ տարի անց՝ սյունը». Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ: Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում իշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք: Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից: Մի՛ մոռացեք՝ ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր, տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել»: Աղբյուրը` Արտակ Բեգլարյան |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00