Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Ուղղակի զարմացած եմ, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը». Արթուր Սարգսյան

125
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 21:48
«Ուղղակի զարմացած եմ, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը». Արթուր Սարգսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն, ով հիմա Տավուշում է, հայտնել է, որ ուղղակի զարմացած է, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը: «4 տարի է՝ պայքարի մեջ եմ, ես ժողովդրի հանդեպ նման բիրտ ուժ չեմ տեսել: Վատ են վերաբերվում, շատ-շատ վատ»,- նշեց նա:

Նա նաև հավելեց. «Ինձ ու մյուսներին հրահանգեցին պատի տակով քայլել, ես էլ ասացի՝ դուք իրավունք չունեք ասել՝ որտեղով քայլենք, տղա եք, թուրքերին ասեք՝ պատի տակ անցեք»: