Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը

133
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 18:18
Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը

Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր՝ Երևանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ հանդիմանել է զինակից երկրապահներին ու ԵԿՄ-ին՝ վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․ «Ես՝ Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին՝ ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- սոցցանցի իր էջում գրել է բժիշկը:

Աղբյուրը`   Արայիկ Ղարիբյան