Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.

«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան

139
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 17:30
«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում:
Առաջինը, անվերջ զիջումներին պատրաստ մարդիկ են, որոնց շարքերը թեև նոսրանում են, սակայն հանուն Նիկոլի ու նրա խոստացած անհեռանկար կյանքի, մարդկանց վրա են հարձակվում:
Երկրորդ, ոստիկանների «դիտորդական առաքելությունը» այն բանդաների նկատմամբ, ովքեր իշխանության հանձնարարությամբ միանում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և փորձում վախի մթնոլորտ ձևավորել:
Դատաիրավական համակարգը հանցագործության, առավել ևս՝ պետական դավաճանության գործերով չի զբաղվում, այլ քաղաքական հանձնարարություններով է ծանրաբեռնված՝ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի ու Մամիկոն Ասլանյանի բանտերում գտնվելը վկա»: