Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Սահմանապահ դիրքերը դատարկում են». Ոսկան Սարգսյան

108
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 11:00
«Սահմանապահ դիրքերը դատարկում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանական ուժերը փակել են Բաղանիս-Այրում տանող ճանապարհը, սահմանապահ դիրքերը դատարկում են:
Բաղանիս գյուղի ծայրին միջպետական ճանապարհին Երևանից տարված մեծաքանակ կարմիր բերետավորները՝ Նոյեմբերյանի ոստիկանների հետ փակել են միջպետական ավտոճանապարհը, որն անցնում է Բաղանիս-Այրում գյուղի ավերակների կողքով։ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ ոստիկանական ուժերը ճանապարհը փակել են, որպեսզի մարտական դիրքերը դատարկելու գործընթացին խանգարողներ չլինեն: Նման կերպ, ոստիկանական ուժերը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչմերուկի մոտ են փակել միջպետական ավտոճանապարհը»:

Ոստիկանները փակել են Բաղանիս-Այրում ճանապարհը Տեսանյութը՝ ABC Media-ի
Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան