«Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու»․ Միհրան Մախսուդյան
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն։ Գնդապետը, ով իր հայրենակիցների՝ ոսկեպարցիների հետ օրեր շարունակ ընդվզում է Տավուշի տարածքները հանձնելու դեմ, այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն փորձում են կալանքով լռեցնել․ «Ես չեմ վախենում կալանավորվելուց, սրանով են ուզում ինձ լռեցնել, բայց չեմ լռելու, ազատություն կամ մահ՝ այս ճանապարհն եմ ընտրել»,- ասաց գնդապետը՝ հայտնելով, որ Կիրանցում մի քանի տուն, ինչպես նաև գերեզմաններն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ «Էդ մարդիկ իրենց գերեզմաններն ու տներն են ուզում պահեն, որ թուրքին չանցնի, դեռ մեր հերոսների արյունը չի սառել էդ հողի վրա, ասում են՝ ադրբեջանցիների հետ ապրեք։ Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ է սահմանը լինելու, եթե հակառակորդը եկեղեցուց 7 մետր այն կողմ լինի, ապա այդ եկեղեցին այլևս մերը չի լինելու»,- նշեց նա: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00