Ընդդիմադիր պատգամավորները գիշերելու են բնակիչների հետ
Տավուշում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Մհեր Սահակյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արման Ղազարյանը: Նրանցից մի քանիսն այնտեղ են դեռ երեկվանից: «Տավուշում ենք՝ աջակցելու նպատակով ու այնպես չէ, որ նորություն պետք է ասեմ, խնդիրը Տավուշը չէ, Սյունիքում էլ ժամանակին բանավոր համաձայնությամբ, բայց պաշտպանության նախարարի հրամանով զորքերն իջեցրին ու ՀՀ քաղաքացիները չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, Շուռնուխ գյուղի ու Բարձրավանի բնակիչներն այսօր քիթ- քթի ապրում են ադրբեջանցիների դիմաց, ճանապարհն էլ շրջանցիկ է ու երկարած, չկա միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը: Հիմա վաղուց արդեն հասկացել են, որ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ միակողմանի հանձնում է գնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Պատգամավորները գիշերելու են բնակիչների հետ, որպեսզի նաև սադրանքներ նրանց նկատմամբ չլինեն: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00