Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
![]() Եվրոմիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ուզբեկստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS): Այս թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանից պաշտոնական համաձայնություն ստանալուց հետո։ 2017 թվականի հոկտեմբերին Տոյվո Կլաարը նշանակվել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, նա աշխատել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլարը գլխավորել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
