Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Անդրադարձել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»․ Փաշինյան

185
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 12:24
«Անդրադարձել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»․ Փաշինյան

Անդրադարձել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանային իրավիճակը։ Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում երկուստեք հետաքրքրությունները պարարտ հող են ստեղծում համատեղ աշխատանքների ակտիվացման համար»,- ասել է Փաշինյանը։