Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Դեռ վաղ է մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը». Արա Պողոսյան

401
Կիրակի, 14 ապրիլի, 2024 թ., 18:24
«Դեռ վաղ է մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։
Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։
Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը՝ իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև՝ Իրանը։
Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան