Ճապոնիայի բնակչությունը ռեկորդային տեմպերով նվազում է
![]() Ճապոնիայի բնակչությունը, առանց օտարերկրացիների, մեկ տարում կրճատվել է ռեկորդային 837 հազար մարդով կամ տարեկան կտրվածքով 0,69 տոկոսով՝ հասնելով 121,193 միլիոնի, հաղորդում է երկրի ներքին գործերի և կապի նախարարությունը։ Հաշվի առնելով օտարերկրացիներին՝ բնակչության թիվը նվազել է 595 հազար մարդով (0,48%)՝ հասնելով 124,352 միլիոնի, ցուցանիշը նվազել է արդեն 13-րդ տարին անընդմեջ։ Երկրի 75 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակիչների թիվն աճել է 713 հազարով՝ հասնելով 20,08 միլիոնի՝ առաջին անգամ գերազանցելով 20 միլիոնը, իսկ 0-14 տարեկան բնակիչների թիվը նվազել է 329 հազարով՝ հասնելով մոտավորապես 14,17 միլիոնի։ Ռեկորդային է դարձել նաև տարեցների տեսակարար կշիռը, որը կազմել է 16,1%, իսկ մինչև 15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը հասել է 11,4%-ի և հասել պատմական նոր նվազագույնի։ Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկում է գրանցվել բնակչության աճ՝ Տոկիոյում, որտեղ բնակիչների թիվն ավելացել է երկրորդ տարին անընդմեջ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
