Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Ի՞նչ հիմքով է ԱԱԾ-ն կոնկրետ գնահատական տալիս»․ Տիգրան Աբրահամյան

239
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 13:48
«Ի՞նչ հիմքով է ԱԱԾ-ն կոնկրետ գնահատական տալիս»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի հաղորդագրությանը՝ Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Իսկ ո՞վ է ասել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արդյո՞ք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում կամ սահմանագծում, որի հետևանքով պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը»,-ասաց պատգամավորը՝ փաստելով, որ պաշտոնական նման հաղորդագրությունները վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի և մյուս այն ստորաբաժանումների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ։

Ի՞նչ հիմքով է ԱԱԾ-ն կոնկրետ գնահատական տալիս․ Տիգրան Աբրահամյան