Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

Անկանոն կրակի հետևանքով Տեղ գյուղում տուն է վնասվել․ ՆԳՆ

190
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 15:06
Անկանոն կրակի հետևանքով Տեղ գյուղում տուն է վնասվել․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Աղբյուրը`   ՆԳՆ