«Բերման ենթարկվածը եղել է ՌԴ քաղաքացի». ՆԳՆ խոսնակ
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու: «Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնել է Սարգսյանը: Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00