Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Փաշինյանները որտե՞ղ են նշել Մայրության և գեղեցկության տոնը. «Հրապարակ»

118
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 09:24
Փաշինյանները որտե՞ղ են նշել Մայրության և գեղեցկության տոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության և գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան՝ հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը: «Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին՝ իրենց հաշվին: Եվ սա առաջին դեպքը չէ: Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում և ուրախանում են այս այցելություններից, որովհետև սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերևներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում և ամեն տեղ բողոքում այս արշավանքներից»: