Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական». ահազանգ Ոսկեպարից

142
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 23:48
«ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական». ահազանգ Ոսկեպարից

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնելով, որ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի։
«ԵՄ դիտորդական առաքելության հետ զրուցելու ընթացքում հանկարծ պարզ դարձավ, որ Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն Իջևանից Վանաձորով 200 կմ հեռավորություն է անցնում: Իմ հարցին, թե որն է այսքան երկար ճանապարհի պատճառը, նրանք պատասխանեցին, որ գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում և չեն ցանկանում որևէ ձևով հրահրել Ադրբեջանին, քանի որ այդ տարածքները համարում են ադրբեջանական և դեռևս վիճելի։
Ո՞վ է թույլ տվել սակարկման առարկա դարձնել Հայրենիքն ու պետական շահը: Առաքելությունը կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխան տարածքը և առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով՝ առանց որևէ սահմանագծման ու սահմանազատման։ Բնականաբար, այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության։ Լինի դա միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ կառավարություն, որևիցե մեկը չի կարող սակարկել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, մենք բոլորս պետք է դրանում վստահ լինենք, բայց մեզ բոլորիս համախմբվածությունն է պետք այս հարցում»,- նշել է Պետրոսյանը։