Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Բանակը պետք է վերջում ասենք»․ Փաշինյան

151
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 21:48
«Բանակը պետք է վերջում ասենք»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր սոցցանցային էջերում, որում ինքը համոզմունք է հայտնում, թե բանակը պետք է վերջում ասել:

«Հենց որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինը միանգամից ասում ենք բանակ: Բայց բանակը պետք է վերջում ասենք, որովհետև երբ որ բանակը մտել ա գործի մեջ, էդ նշանակում ա՝ վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել ա, գործն արդեն բանակինն է: Մենք ասում ենք՝ մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք ա մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք: Իսկ մեր լեգիտիմության գիծը մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որ որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշում է Փաշինյանը: