Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի արտասովոր ակտիվություն է նկատվել

152
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 19:30
Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի արտասովոր ակտիվություն է նկատվել

«Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը հայտնել է Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի արտասովոր ակտիվության մասին։

2024 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվության աճ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող Il-76MD ինքնաթիռը մի քանի թռիչք է իրականացրել Նախիջևանի և Բաքվի միջև։