Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին»․ Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

705
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 14:36
«ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին»․ Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Շնորհակալություն նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանում ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար»։

Մեկ այլ գրառման մեջ նա հայտնում է․ «Այսօր Երևանում գերազանց հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում»։