Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

113
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 13:54
«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։
Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են:

Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։

Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի՝ հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում: