Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Իմ արժանապատվության գնով խաղաղություն չեմ ուզում»․ Գուրգեն Մելիքյան

142
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 13:30
«Իմ արժանապատվության գնով խաղաղություն չեմ ուզում»․ Գուրգեն Մելիքյան

«Ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել մեր երկիրը, թույլ են տալիս պղծել մեր սրբությունները»,- հուզմունքը դժվարությամբ զսպելով՝ լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը։ «Իմ արժանապատվության գնով խաղաղություն չեմ ուզում։ Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, իշխանությունները գնում են միակողմանի զիջումների։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահել Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը. Տավուշը Հայաստանի դարպասն է։
Այդտեղ առկա հուշարձանները վկայում են, որ այդ տարածքները մերն են»,- նշեց Մելիքյանը՝ լուծումը տեսնելով միայն «ապաշնորհ ղեկավարների հեռացման մեջ»։

«Իմ արժանապատվության գնով խաղաղություն չեմ ուզում»․ Գուրգեն Մելիքյան