ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են արել ապահովել Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սենատորներ Էդ Մարքեյը, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլսն ու Գերի Փիթերսը կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «Բայդենի և Հարիսի վարչակազմի անկարողությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին՝ Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և Արցախի քաղաքական առաջնորդներին կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարում է խաղաղությանն ուղղված ջանքերը, այլև ահագնացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրենը Արամ Համբարյանը։ Նամակում, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Արցախում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, նշվում է Բայդենի վարչակազմի վճռականության անհրաժեշտությունը՝ պաշտպանելու միջազգային երաշխիքներով իրենց տուն վերադառնալու հայերի իրավունքը։ Իրենց նամակում սենատորները նշել են, որ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ վարչակազմի բանակցություններում բանտարկյալների ազատ արձակումը պետք է լինի նախապայման կամ առնվազն ցանկացած խաղաղության պայման»։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18