Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել 2016-ին Ստեփանակերտում կայացած հանդիպումից

118
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 18:36
Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել 2016-ին Ստեփանակերտում կայացած հանդիպումից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գնացել ԼՂ և ասել, որ չի բացառվում, որ մի օր հավաքվեն Երևանում և երգեն «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։

«Այդպիսի խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։ Ես 2016 թ., գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ և հավաքել եմ, հրավիրել եմ, խնդրել եմ։ Եկել են ղեկավարությունը և, հիմնականում, ԱԺ պատգամավորները, և ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության, ոչ հստակ դիրքորոշման համար։ Սա մեկ: Նրանք ինձ հարցրել են՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագրի հետ կապված։ Ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ ես հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ Արցախի պատգամավորների թուլակամությունն ինչո՞ւմ էր կայանում, նախկին նախագահը պատասխանեց. «Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինում մե՜ծ-մե՜ծ խցանումներ կային:

Եվ իրենք ինձ հարցրել են՝ բա ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչո՞ւ պետք է մենք հող տանք։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակե՜րտ, Ստեփանակե՜րտ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել 2016-ին Ստեփանակերտում կայացած հանդիպումից