Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզների հավաստիությունն ընդամենը 25% է. Ադրբեջանի ԱԳՆ

109
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 15:30
Հայաստանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզների հավաստիությունն ընդամենը 25% է. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե Հայաստանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզների հավաստիությունն ընդամենը 25% է։ Նշվում է, որ վերջին շրջանում ականների պայթյունի դեպքերի ավելի քան 55%-ը տեղի է ունեցել քարտեզներում նշված տարածքներից դուրս:

Ավելի վաղ Բաքվում ներկայացրել էին 44-օրյա պատերազմից հետո ականի վրա պայթած ադրբեջանցիների թիվը և կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։