Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Անհամաչափ ուժի առնչությամբ կասկածներ ենք տեսել». Անահիտ Մանասյան

109
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 13:48
«Անհամաչափ ուժի առնչությամբ կասկածներ ենք տեսել». Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց իր դիրքորոշումը՝ կալանավորումների ժամանակ ոստիկանների կողմից կիրառված բիրտ ուժի, անահամաչափ գործողությունների վերաբերյալ՝ մասնավորապես խոսելով «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին․ «Կալանավորման կադրերը տեսնելուց և տեղեկատվությունը տարածվելուց հետո, այցելել ենք տվյալ անձանց, դիմել ենք իրավասու մարմիններին և պարզաբանումներ պահանջել, որոնք ստանալուց հետո կկարողանանք եզրահանգում կատարել։ Եթե դիմել ենք իրավասու մարմիններին, ապա անհամաչափ ուժի առնչությամբ կասկածներ ենք տեսել»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի